Search
Close this search box.

Եվս 30 մահվան դեպք է արձանագրվել. վերջին տվյալները

Հայաստանում նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 272 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 334347 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2311186 վերջին մեկ օրում` 4730 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18150 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1631-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 307484 անձ` վերջին մեկ օրում 1873 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7308 է:

Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: