Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում կոկորդը կտրած հայ տղամարդու դի է ընկել բեռնախցիկից` ավտովթարի ժամանակ

Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո կոկորդը կտրած տղամարդու դի բեռնախցիկից ընկել է ճանապարհի վրա։ Մեքենայում գտնվողները փախել են, հայտնում է korrespondent.net-ը:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։

Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։

Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ երևույթին, նրանք դիակը տանում էին թաղելու։

Կասկածյալները հետախուզվում են։

Ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, սպանվածը 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանն է, ով 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։