Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել է Փաշինյանի պատրաստակամությունը դեկտեմբերի 15-ին հանդիպել Ալիեւի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հայաստանը համաձայն է անցկացնել այդ հանդիպումը»,- ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին պատասխանել է նա։