Search
Close this search box.

Երասխում բնակիչները կրակոցներ են լսել. կան կուտակումներ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ երեկոյան Արարատի մարզի սահմանամերձ Երասխ համայնքի բնակիչները կրակոցներ են լսել։ «Հրապարակ»-ի  հետ զրույցում Երասխի բնակիչը նշեց, որ մի քանի րոպե կրակոցներ են լսել, որից հետո այն դադարել է, ապա փոխանցեց, որ իր տեղեկություններով` թշնամին իր զինվորականների թիվը սահմանին ավելացրել է, կուտակումներ կան։

Փորձեցինք զրուցել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանի հետ, նա ասաց, որ  նման տեղեկություններ չունի եւ ինքը կրակոցներ չի լսել։

Նշենք, որ մի քանի օր է` թշնամին ակտիվացել է Սյունիքում եւ Տավուշում։ Սյունիքում տեղի ունեցած մարտի ժամանակ մենք զոհված եւ գերեվարված տղաներ ունենք, հակառակորդը եւս վնասներ ունի։