Search
Close this search box.

Տարոն Սահակյանը գերեվարվել է վիրավոր՝ ադրբեջանցիներին նռնակով պայթեցնելուց հետո. նահատակված սպայի քավոր

Տարոն Սահակյանը հերոսաբար է զոհվել, նռնակ պայթեցնելով. Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Այսօր Բաքվից գեներալ Մուրադովը օդանավով Հայաստան է բերել իմ սանիկի՝ 31-ամյա ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մարմինը։ Համացանցում տարբեր տեղեկություններ են նրա զոհվելու հանգամանքների վերաբերյալ։

Ճշտված տեղեկություններով՝ Տարոն Սահակյանը եղել է մարտական դիրքում, երբ թվով գերակշիռ ադրբեջանցի զինվորականները պահանջել են հանձնել դիրքը; Գումարտակի հրամանատարը դուրս է եկել նրանց ընդառաջ, ադրբեջանցի զինվորականները սկսել են նրան նեղել, այդ ժամանակ հենակետից դուրս է եկել եւ ադրբեջանցիներին դիմագրավել Տարոն Սահակյանը։

Նա դեմ լինելով դիրքի հանձնանը՝ նռնակ է նետել, թե դրանից քանի՞ ադրբեջանցի զինվորական է սպանվել, ինձ հայտնի չէ, սակայն նռնակի երկու բեկորները խոցել են Տարոնին ՝ սրտից ներքեւ եւ թոքի շրջանում։

Ադրբեջանցի զինյալները գերի են տարել հայ դիրքապահներին, իրենց հետ տանելով նաեւ ծանր վիրավոր Տարոնին, ով մահացել է ճանապարհին։ Տարոն Սահակյանը զոհվեց որպես հերոս, զոհվեց քաջաբար, հանուն հայրենիքի։ Հանուն հայրենիքի զոհվածներն անմահ են»,-գրել է նա։