Search
Close this search box.

Հայաստանում մահացել է ևս 34 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 799 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 332713 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2289360 վերջին մեկ օրում` 8148 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 22243 պացիենտ. Մեկ օրում նվազել է 1138-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 301856 անձ` վերջին մեկ օրում 1903 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 7212 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1402 է: