Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանվելիզմի դեմ էինք պայքարում, բայց բարքերը մնացել են նույնը․ Էջմիածնի քաղաքապետարանը ապօրինի ապամոնտաժմամբ մեզ հասցրել է մոտ 3000 դոլարի վնաս

Էջմիածնի քաղաքապետարանը ապօրինի կերպով ապամոնտաժել է մեր սեփական տան դարպասները՝ հասցնելով մոտ 3000 ԱՄՆ դոլարի վնաս։ Այս մասին armlife.am-ի հետ զրույցում ասաց էջմածնի Մ․ Մեխակյան փողոցի 15 տան սեփականատեր Գայանե Մարգարյանը։
«Բուլտուզերով վայրենաբար քանդել են դարպասները, ինձ առանց համապատասխան որոշում ներկայացնելու։ Դիմելու եմ դատարան, փաստաբանի հետ ևս խորհրդակացել եմ, իրենք իրավունք չունեին առանց որոշում ներկայացնելու նման գործողություն իրականացնել։ Միայն ոստիկանությանն են ինչ-որ թուղթ ներկայացրել. ինձ գրավոր իրազեկում, որոշում ներկայացված չի եղել։ Այդ մասին նաև ապամոնտաժամանը ներկա ոստիկաններին ասացի, բայց ապօրինի գործողությունները չկասեցվեցին»,-մանրամասնեց բնակչուհին։

Գայանե Մարգարյանը ընդգծեց, որ քաղաքապետարանը պնդում է, որ սեփական տան դարապասները պետական հողի վրա են եղել, այն ինչ դարպասները արդեն 10 տարի է դրված են, իրենք չեն տեղադրել, այդպես տունը գնել են։

«Օրեր առաջ ինձ հրավիրել էին քաղաքապետարան, փոխքաղաքապետ Մհեր Մկրտչայնի հետ եմ խոսել։ Ասում էր՝ բուլտուզերով քանդելու են։ Քաղաքաշինության բաժնից էլ եկել էին, ինձ բանավոր ասում էին, որ դարպասները պետք է 1 մետր հեռ դնենք, քանի որ պետական հողի վրա է, իրենք ասֆալատապատում են իրականացնում, այն խանգարում է։ Ասացի՝ ես հետագայում, երբ շինարություն անեմ, հարկ եղած դեպքում 2 մետր հետ կդնեմ, կանեմ ասֆալտապատումը, մի ավերեք իմ դարպասները, տանս դուռը բաց կմնա, ինձ ժամանակ տվեք, տվեք նաև որոշումը, որ իրավունք ունեք իմ դարպասները քանդել, ես կամ կքանդեմ, կամ կբողոքարկեմ։ Նույնը նաև Մհերին եմ ասել, ինձ ասացին՝ ժամանակ չունեն ընտրություններ են։ Ինչ կապ ունի իմ դարապասները ընտրության հետ, չեմ հասկանում։ Ես իրավունք ունեմ բողոքարկելու, մեր մոտ օրենք չի՞ գործում » ,-ասաց նա։

Տիկին Գայանեն շեշտեց, որ ժամանակին Դիանա Գասպարյանին իրենք ընտանիքով աջակցել են, քանի որ որպես քաղաքապետի թեկնածու իրեն ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը, ակնկալել են, որ դրական փոփոխություններ պիտի լինեն, բայց, փաստորեն, կրկին անօրինական գործողություններ են իրականացվում։

«Մանվելիզմի դեմ էինք պայքարում, բայց բարքերը մնացել են։ Մհեր Մկրտչյանը հայտնի է որպես Մանվել Գրիգորյանի շրջապատի ներկայացուցիչ, Դիանան իրեն այդպիսի մարդկանցով է շրջապատել» ,-ասաց նա։