Search
Close this search box.

Պաշտոնական հաղորդագրություն՝ Իրանի հետ սահմանի ու բեռնափոխադրումների մասին

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետև բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ ճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։

«Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։ Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով մեքենաների։

Ավելին՝ որևէ կերպ չեն նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնում են 5 ընկերություն, որոնց չվացուցակներում որևէ փոփոխություն չի եղել»,- ասված է հայտարարությունում։