Search
Close this search box.

Հայաստանում հենց հիմա դա է լինում

Հայ ժողովուրդը ինքնավերացման ընթացքում.

Գիտե՞ք ինչպես են ժողովուրդներ ու պետություններ վերացել։ Պատմության գրքեր մի բացեք, պետք չի, նայեք, հետևեք ձեր աչքի առաջ վերանում է աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը իր պետության հետ, իսկ նրա տեղը նվաճում է ամենաերիտասարդներից մեկը։

Այդ ժողովուրդը չգիտե՞ք որն է. հայերն են՝ այն, որի ներկայացուցիչն եք դուք,  մենք, որ ամեն օր հետևում ենք թե ինչպես են առանց այն էլ բզկտված հայրենիքից մաս֊մաս տալիս նվաճողներին, թե ինչպես են ձեր հայրնակիցները՝ գյուղերով հայտնվում նվաճողների անկլավում։

Պատմության գրքեր պետք չի բացել իմանալու համար թե ինչպես է լինում որ երկիրը նվաճում են «ներսից», այդ երկրի ղեկավարի ձեռքով, և ինչպես է լինում, որ այդ երկրում չի լինում մի հայրենասեր, որ բռնի հայրենիք հանձնող ղեկավարի ձեռքը ու դեն շպրտելով փրկի հայրենիքը։

Նայեք, մենք ականատեսն ենք պատմական այդ երևույթի՝ ինքն իրեն վերացնող ժողովրդի ու պետության։ Պատմության դասագրքերում չեք գտնի այնպիսի երևույթ, որ երկրի պաշտպանության նախարարը հեռացվում է միայն մի բանի համար՝ որ համարձակվել է պաշտպանել երկրի սահմանները։ Այսինքն, այն բանի համար է հեռացվում, որի համար նշանակվել է, ինչպես բժիշկը հեռացվեր իր աշխատանքից միայն նրա համար, որ բուժել է հիվանդին։

Ասում են` Հայաստանի իշխանությունը լեգիտիմ է, եթե լեգիտիմ է ուրեմն ժողովուրդն է հեռացնում այն նախարարին, որը փորձում է պաշտպանել հենց այդ ժողովրդի տարածքը։ Ուրեմն, ժողովուրդը ինքնակամ հրաժարվում է այն երկրից, որի վրա ապրում է։ Հնարավո՞ր է նման բան։ Այո, Հայաստանում հենց հիմա դա է լինում։

Ի՞նչ է դա նշանակում, որ Ժողվուրդը ընտրել է իր կազմաքանդումը, ինքն իրեն վերացնելու ճանապարհը, և որևէ մեկը եթե խոչընդոտի, նրան մեջտեղից կհանեն, որ ինքնավերացումը հնարավորինս սահուն ընթանա։

Իսկ ուրիշներն էլ ասում են, թե կեղծվել են ընտրությունները, և իշխանությունը լեգիտիմ չի։ Բայց եթե հայրենիքը հանձնող վարչապետի ձեռքը բռնող չկա, ուրեմն, նրանք լեգիտիմացնում են ընտրակեղծիքը, և մասնակցում են ինքնավերացմանը։ Ուրեմն, ամեն ինչ լեգիտիմ է, ամեն ինչ օքեյ է։

Եթե միամիտներ կան, որ վստահ են թե 21֊րդ դարում պետություններ չեն վերանում, թե այսպես կամ այնպես Հայաստանի պետականությունը կանգուն կմնա, ապա նրանց միամտությունը կփարատի հայ ժողովուրդը իր պետությունը վերցնելու վճռականությամբ, և կդառնա 21֊րդ դարում Սոմալիից հետո պետություն վերացնող երկրորդ ժողովուրդը։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից