Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեկ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել առաջարկություններով, որոնք մեզ համար ընդունելի են. Փաշինյան

Երեկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու համար երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի դաշնությունից և երեքն էլ մեզ համար ընդոունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ։ Այս մասին կառավարության նոյեմբերի 18-ին նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ երեկվա իր հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես էէ եկել առաջարկություններով։ «Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց Փաշինյանը։

Նա հանձնարարեց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին ռուս գործընկերոջ հետ պարզել առաջարկի մանրամասները, որպեսզի փորձեն Ռուսաստանի առաջարկների հիման վրա կազմակերպպել դրաանց իրագործումը։