Search
Close this search box.

Պաշտոնական Երևանը ստում է

Ըստ պաշտոնական Երևանի, ՀՀ Սյունիքի մարզում, ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառ. կմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Ստում է պաշտոնական Երևանը: ՀՀ միջազգայնորեն ճանաչված, անբաժանելի և ինքնիշխան տարածք հանդիսացող Արծվաշենը ևս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ի դեպ, Արծվաշենը նույնպես զբաղեցնում է շուրջ 41 քառ. կմ տարածք:

Ստացվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի ոչ թե 41, այլ առնվազն 82 քառ. կմ տարածք է գտնվում Ադրբեջանի վերահսկողության ներքո:

ՀԳ1. 82 քառ. կմ տարածքը 186 անգամ մեծ է Վատիկանի, 40 անգամ Մոնակոյի, 1.5 անգամ Սան-Մարինոյի զբաղեցրած տարածքից:
ՀԳ2. Ո՞վ է ասել, որ Շուշին, Հադրութը, Քարվաճարը, Բերձորը, Կովսականը, Ակնան, Սանասարն ու Ջրականը ՀՀ ինքնիշխան տարածքներ չեն: