Search
Close this search box.

Ունենք բավարար արյան պաշար բոլոր դեպքերի համար. Անահիտ Ավանեսյան

Մեր արյան պաշարները ամբողջ հանրապետությունում խստիվ հաշվառվում են, մենք ունենք բավարար արյան պաշար բոլոր դեպքերի համար, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ ունենում ենք հայտարարություններ, որ մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պայմանավորված կովիդով հիվանդացության աճի հետ, մենք նվազում ունենք դոնորության, ինչը նաեւ եւս մեկ անգամ իրենց կողմից զգուշացում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են չափանիշներին, խնդրում ենք մոտենալ եւ արյուն հանձնել: Սակայն արյան պաշարների հետ կապված մենք խնդիր չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են»,-ասաց նա: