Search
Close this search box.

Ի՞նչ հարց է լուծում ՊՆ-ն, հոգեբանորեն կոմպեսացնու՞մ է մեր կորուստները

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մենք էլի նույնն ենք , նույն անփույթն ենք տեղեկատվական դաշտում։ Պաշտոնական հաղորդագրություն է տարածվում և ենթադրաբար թշնամու սատկածների մասին թիվ հաղորդվում, այնուհետև խոսում մեր կորուստների մասին։

Դրանով ի՞նչ հարց է լուծվում, հոգեբանորեն կոմպեսացվու՞մ է մեր կորուստները․․․ Մեր կորուստները չեն կարող կոմպեսացվել թշնամու ենթադրաբար սատկածների հաշվին։ Մեր տղերքի արյունը որտեղ թափվել է, միայն այդ հողերի վերաազատագրման հաշվին կարող է որոշ չափով կոմպեսացվել մեր կորուստները․․․

Մեզ պետք է մեր տարածքների վերադարձ, մենք մարդասպան չենք, որ ուրախանանք թշնամու սատկածներով, մենք ուրախանում ենք ազատագրված հողով․․․

Նշենք որ քիչ առաջ ՊՆ-ն տեղեկացրեց որ, Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։

Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։