Search
Close this search box.

Հայաստանում մահացել է ևս 55 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 982 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 330895 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2271138 վերջին մեկ օրում` 10870 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 23856 պացիենտ. Մեկ օրում նվազել է 226-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 298492 անձ` վերջին մեկ օրում 1153 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 7153 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1394 է: