Search
Close this search box.

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել. Արծվիկ Մինասյան

Մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ այդուհանդերձ մանդատներն օգտագործելու են բոլոր հնարավոր տարբերակներով, այդ թվում՝ բացահայտելով իշխանությունների ապօրինությունները.

«Մենք իրականացնելու ենք բոլոր այն գործողությունները, որը հնարավորություն է տալիս մանդատը։ Այո՛, նաև մանդատները դնելու հարցը մեր օրակարգից դուրս չի եկել։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ կտեսնենք, որ դրանով կհասնենք մեր վերջնանպատակին՝ կփոխենք կապիտուլացված իշխանությանը, երկրում կվերականգնենք ազգային իշխանություն և կձևավորենք սահմանադրական կարգ», – ասաց պատգամավորը:

Նա նաև վստահեցրեց, որ «Հայաստան» խմբակցության 29 պատգամավորը, որոնցից 3-ը գտնվում են կալանքի տակ, կաշկանդված չեն որևէ մանդատի կամ կարգավիճակի առկայությամբ։