Search
Close this search box.

Մահվան դեպքերը չեն նվազում. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 882 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 328 963 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 246 603 վերջին մեկ օրում` 9202 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 26810 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 293 760 անձ` վերջին մեկ օրում 1668 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 40 քաղաքացի, մահացածների թիվը 7016 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1377 է: