Search
Close this search box.

1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանին

Արշակ Զաքարյանի «Հայոց ազգային գվարդիա” հասարակական կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի այսօր Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից.

«Հայոց Ազգային Գվարդիան 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Նորայր Միրզոյանին (ընտանիքին) և հանդես կգա լրացուցիչ նախաձեռնությամբ: Բոլորիս պարտքն է միայնակ չթողնել պայքարի առաջամարտիկներին»,-գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում: