Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարսյանը՝ Ճակատենում տիրող իրավիճակի, նաև Փաշինյանի հրաժարականը պահանջելու լուրերի մասին

Ներկա դրությամբ տեղեկություն չունենք՝ մաքսակետ է, թե ինչ: Ունենք տեղեկություն, որ տնակ է տեղադրվել հենց անմիջապես ճանապարհի մոտ: Այս մասին Կապանում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շանթ» դաշինքով Կապանի քաղաքապետի թեկնածու առաջդրված Գևորգ Փարսյանը:

«Ճանապարհն օգտագործվում է նույն ռեժիմով, բայց ես անձամբ մտավախություն ունեմ , որ դա կարող է վերածվել մաքսակետի: Բայց ՀՀ քաղաքացիներն այս պահի դրությամբ օգտագործում են ճանապարհը»-ասաց նա: Armenia Today-ի թղթակցի հարցին՝ ձեր մրցակից ՔՊ թեկնածուի հետ ինչո՞ւ չգնացիք բավաճեի, պատճառը ո՞րն էր, նա պատասխանեց. «Խուսափելու խնդիր չկար, ես ունեմ քաղաքացիների հետ հանդիպման իմ արդեն պլանավորված գրաֆիկը, անիմաստ կլիներ այսքան ճանապարհ անցնել ու այդ բանավեճն ունենալ: Ես անիմաստ եմ գտել Երևանում բանավեճի մասնակցել ՔՊ թեկնածուի հետ»:

Անդրադառնալով ընտրվելու դեպքում իր համար առաջնային ծրագրերին և հատկապես անվտանգության հարցերին՝ նա նշեց. «Մենք համագործակցում ենք մեր ԶՈւ-երի, սահմանապահ զորքերի, ինչպես նաև ռուս սահմանապահների հետ: Այդ համագործակցությամբ մեզնից կախված ամեն ինչ կիրականացնենք»: Լրագրողի հարցին՝ պահանջելո՞ւ է Փաշինյանի հրաժարականը ու Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը՝ մամուլում կան տեղեկություններ, որ պահանջելու է հրաժարական,

Գ. Փարսյանը նշել է. «Ոչ, դա կեղծ օրակարգ է՝ հերթական կեղծ օրակարգն է: Հունիսի 20-ին տեղի ունեցան համապետական ընտրություններ, ժողովուրդն իր որոշումը կայացրել է»:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, որ Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել: ՄԻՊ Արման Թաթոյանն ավելի ուշ նշել էր, որ Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Հիշեցնենք, որ այսօր Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում ՏԻՄ ընտրություններ են: