Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար. բախվել են Opel-ն ու բեռնատար Hovo-ն, ամուսիններն ու նրանց երեխան տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ահարոն Մ-ի վարած Hovo մակնիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Մելինա Ա-ն և 10-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվե;լ են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց երեխան։