Search
Close this search box.

Վստահաբար կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման ռիթմին զուգահեռ․ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյան

1996թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեցին առաջին տեղական ինքնակառավարման մարմինները:

Սիրելի՛ համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻՄ-երի ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:

Պատմական զարգացման 25 տարիների ընթացքում համակարգն ինստիտուցիոնալ զարգացման երկար ճանապարհ է անցել:

Այժմ Հայաստանում զարկ է տրվել տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների չափազանց կարևոր փուլի, որի նպատակը ավելի զարգացած, կայուն, տնտեսապես հզոր ու բարեկարգ համայնքներ ունենալն է. համայնքներ, որտեղ ապրելն էլ ավելի հաճելի կլինի:

Համայնքների միավորման գործընթացն անշեղորեն երաշխավորելու է տեղական ինքնակառավարման անկախությունն ու ՏԻՄ-երի գործունեության ինքնիշխանությունը: Տեղական ժողովրդավարության զարգացմամբ ու պահպանմամբ մենք վստահաբար կարող ենք ստեղծել համայնքներ, որոնք ունակ կլինեն քայլել զարգացման ռիթմին զուգահեռ:

Կրկին շնորհավորում եմ խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ և արգասաբեր աշխատանք ի շահ մեր համայնքների, մեր մարզի ու մեր պետության:

Հարգանքներով՝

Ռազմիկ Պետրոսյան