Search
Close this search box.

Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:

«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։