Search
Close this search box.

Մեծ թվով ոստիկաններ, թիկնապահներ փակել են «Եռաբլուրի» բոլոր ելքերն ու մուտքերը

NEWS.am-ի նկարահանող խմբին այս պահին թույլ չեն տալիս բարձրանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, քանի որ այնտեղ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այստեղ են մեծ թվով ոստիկաններ, թիկնապահներ, որոնք փակել են «Եռաբլուրի» բոլոր ելքերն ու մուտքերը:

Ոստիկանները նշեցին, որ վարչապետի այցի հետ կապված ծառայողական աշխատանքներ են իրականացնում:

Նշենք, որ այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի ավարտի մեկ տարին: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: