Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Մոսկվայում ադրբեջանցիները գիշերով հարձակվում տղամարդու վրա

Պարզվել է Մոսկվայի Նովիե Վատուտինկի թաղամասում ռուս տղամարդու վրա հարձակված բոլոր անձանց ինքնությունը։ Նրանցից երկուսը բերման են ենթարկվել։

Ինչպես հայտնի է դարձել «MK»-ին, բոլոր հարձակվողները 21 տարեկան են։ Նրանք բնիկ ադրբեջանցիներ են։ Գրանցման վայրը Օրենբուրգի մարզն է։ Հատկանշական է, որ կալանավորներին անձնագրեր են տրվել 2000թ.:

Ինչպես հայտնել է ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան, այս քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Ծեծկռտուքի մանրամասները հետաքննվում են։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Նովիե Վատուտինկի թաղամասում կովկասցի չորս տղամարդ հարձակվել են ռուս տղամարդու վրա, որն այդ ժամանակ եղել է իր երեխայի հետ: