Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է, թե քանի զինծառայողի մարմին է հանձնվել Հայաստանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:

«Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը: