Search
Close this search box.

Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայութուն կատարելիս են եղել, երբ Դավիթաշենի կամրջով անցնելիս նրանց ավտոմեքենան կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Քրիստինե Միքայելյանը կարողացել են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում էլ կինը հրաժարվել է իր մտադրությունից: Պատճառը եղել է անձնական և սոցիալական: Պարեկները այդ կնոջը ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա Երևանի բնակիչ, Սոֆյա Պ.-ն է: Դեպքն էլ տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: