Search
Close this search box.

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջին խաղափուլում Բաչկովը հաղթել է Հասանովին 3։2 հաշվով, երկրորդում՝ 4:1, երրորդում ևս առավելությունը հայ մարզիկինն էր։ Արդյունքում Բաչկովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Նշենք, որ 1/8 եզրափակչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ։