Search
Close this search box.

Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված աճել է մանկական հոսպիտալացումների թիվը. նախարար

Հայաստանում «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ սա արձանագրել են հոկտեմբերի 29-ին «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում:

«Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»,-հավելել է Ավանեսյանը: