Search
Close this search box.

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանին ազատել պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվեց «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Գևորգյանին աշխատանքի համար։
«Շնորհակալություն վստահության համար։ Իմ աշխատանքով կարդարացնեմ ձեր վստահությունը` ի շահ մեր ժողովրդի»,–ասաց Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 2020-ի հոկտեմբերի 30-ին Արագածոտնի փոխմարզպետ էր նշանակվել։ Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։

Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի նաև զինվորական բարձրագույն կրթություն։ Ռազմիկ Պետրոսյանն անկուսակցական է։
Հավելենք` երեկ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել