Search
Close this search box.

14-ամյա դուստրս կորոնավիրուսով վարակվեց, բայց մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 28-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում առկա համաճարակային իրավիճակին անդրադառնալով ներկայացրեց իր անձնական փորձառությունը:

«Մեր ընտանիքի 6 անդամներից 4-ը պատվաստվել են, բացի երկու երեխաներից: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց եւ մենք դրա մասին իմացանք բավականին ուշ, մոտ մեկ շաբաթ անց: Բնական է, որ 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով: Չնայած, մենք գիտենք, որ կարող էինք վարակվել, որովհետեւ պատվաստվելը չի երաշխավորում, որ չես վարակվի: Ընդ որում, մենք պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով»,-ասաց նա: