Search
Close this search box.

Չի բացառվում, որ գնանք բաց տարածքներում դիմակների կրման. Փաշինյան

Չի բացառվում, որ առաջիկայում դիմակ դնելը պարտադիր լինի նաև բաց տարածքներում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ծայրահեղ լարված է։ Չնայած սրան, չպետք է լոքդաունի գնանք, այլ պետք է դիմակների կրման ռեժիմը խստացվի։ Հիմա քննարկում ենք բաց տարածություններում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը, և չեմ բացառում, որ նման որոշում կկայացնենք»,–ասաց Փաշինյանը։