Search
Close this search box.

Որոշ հայեր սոցցանցերում չարախնդում են, որ Դոնբասի ռուսների դեմ կիրառվել է Բայրաքթար, սա՞ է շնորհակալությունը. Մաքսիմ Յուսին

«Մենք մեկ տարի առաջ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում զգուշացնում էինք, որ Բայրաքթարները մի օր կիրառվելու են մեր դեմ։ Դրա համար Հայաստանին պետք է տրվեր ոչ միայն ռազմական օգնություն, այլ հարյուրավոր մասնագետներ պետք է ուղարկվեին, որ այդ ռազմական օգնությունը ճիշտ կիրառվեր։ Բայց, հիմա ինձ զարմացնում է մեկ այլ բան. Որոշ հայեր սոցցանցերում չարախնդում են այն փաստից, որ Դոնբասի ռուսների դեմ կիրառվել է Բայրաքթար։

Ինչի՞ վրա եք այդչափ չարախնդում։ Գոնե`լռեք, չէ՞ որ մենք բոլորս ձեր կողքին ենք եղել պատերազմի ողջ ընթացքում, ռուսական զորքը կանխել է նոր կորուստները, կոտորածը։ Եվ այս ամենից հետո` սա՞ է շնորհակալությունը։ Այս ամենը շատ անարժանապատիվ է». քաղաքագետ, հրապարակախոս Մաքսիմ Յուսին