Search
Close this search box.

«Ադրբեջանի տաղավարում տեղադրված քարտեզն է, որտեղ հայ-իրանական սահմանը պատկերված է որպես ադրբեջանական». Մանուել Ղումաշյան

Օգտատեր Մանուել Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Դեմարկացիայի և դելիմիտացիայի թեմայից։ Սա Դուբայի էքսպոյում Ադրբեջանի տաղավարում տեղադրված քարտեզն է, ֆոտոն արվել է երեկ։ Ինչպես տեսնում ենք, հայ-իրանական սահմանը պատկերված է որպես ադրբեջանական։ Մենք նույնպես մասնակցում ենք այդ ցուցահանդեսում։ ՀՀ ներկայացուցիչները տեսե՞լ են այս քարտեզը, և եթե այո՛, ի՞նչ արձագանք է եղել։ Ասեմ նաև, որ մեր անկյունում ոչ մի հայ չգտանք, միայն անկապ կանգնած էին երկու արաբ աղջիկներ»։