Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը՝ ստորագրվելիք փաստաթղթի մասին

Եթ Վազգենը լիներ, նման բան չէր լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմում մեր կրած պարտությանը:

Նրա խոսքով, 22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հիմքում հենց Արցախի հարցն էր. «Գլխատվեց ամբողջ օրենսդիր եւ գործադիր մարմինները մեր պետության վերելքի ժամանակաշրջանում: Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք: Հզոր բանակ կունենայինք, եւ սա չէր լինի:

Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ երբ Վազգեն Սարգսյանը եւ մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորն էլ պահանջում են, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի:

«Վաղ թե ուշ կբացահայտվի: Բոլոր իշխանություններն էլ այդ ուղղությամբ պետք է մտածեն: Եթե չբացահայտվի, շարունակական բաներ տեղի կունենան հետագայում: Այսօր իշխանություն է փոխվել, իսկ դուք քաջատեղյակ եք, որ «Հոկտեմբերի 27»-ը տեղի ունեցավ նախորդ իշխանությունների օրոք, եւ դա, ինչ-որ տեղ, մտածելու տեղիք է տալիս: ԵԿՄ-ի պահանջն է, որ դա բացահայտվի»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով սահմաններում առկա իրավիճակին, ԵԿՄ նախագահն ասաց. «Սահմանային իրավիճակը ոչ բարվոք է: Ժողովուրդը ոչ թե պետք է վախենա, այլ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այսօր Հայաստանի պետական սահմաններն են վտանգված, Երկրապահն այդ ուղղությամբ իր գործն անում է: մենք պետք է համախմբվենք կանգնենք բանակի կողքը, բանակը հզորացնենք:

Ես ոչ կարող եմ ասել՝ պատերազմ կսկսվի, ոչ կարող եմ ասել՝ չի սկսվի: Ցավում եմ, որ պատմությունից դասեր չկարողացանք քաղել, միշտ նույն սխալը կրկնում ենք»: