Search
Close this search box.

Ադրբեջանցիները ՀՀ քաղաքացիներին ցանկացել են իջեցնել մեքենայից, հենց այդ պահին էլ օգնության են հասել խաղաղապահները. Գորիսի փոխքաղաքապետ

Ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսի բնակչի ավտոմեքենան, շատ կոպիտ ձևով են իրենց պահել, հայհոեյել են, մեքենային են հարվածել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանը:

Մեր այն հարցին, թե ինչու խաղաղապահները չեն միջամտել այդ ամենին, նա պատասխանեց, որ նրանք ադրբեջանցիների ոստիկանական անցակետից գտնվում են որոշ հեռավորության վրա, սակայն կարողացել են հասնել այն ժամանակ, երբ ադրբեջանցիները արդեն ցանկացել են քաղաքացիներին իջեցնել մեքենայից. «Ադրբեջանցիները քաղաքացիներին ցանկացել են իջեցնել մեքենայից, հենց այդ պահին էլ խաղաղապահները կարողացել են հասնել և թույլ չտալ դա»,- ասաց փոխքաղաքապետը:

Նա նաև նշեց, որ Գորիսի բնակիչները կարողացել են իրենց ճանապարհը շարունակել միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են հասել օգնության: