Search
Close this search box.

Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

Նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ներկայացրել է Ղազինյանի թեկնածությունը:

Նա նշեց՝ կցանկանար,որ Օհանյանը ներկա լիներ, որ հարց ուղղեր նրան: Նիստին չէր մասնակցում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր: Քվեարկությամբ Ղազինյանը կրկին չընտրվեց: