Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին քարշ տալով ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից

ԱԺ քառօյայի աշխատանքներն այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ լարվեցին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե սրիկայության մասին շատ օրինակներով կարելի է խոսել, սակայն Արցախն ուրացողը դավաճան է. «Արցախ ուրացողը դավաճան է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել»:

Մանուկյանի խոսքերից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց` կան էթիկայի կանոններ. «Նոր ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ։ Անուն տվեք։ Հիմա դուք Վիգեն Խաչատրյանին ե՞ք դավաճան անվանում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը և պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը, այնուհետև հորդորեց անվտանգության աշխատակիցներին հեռացնել ընդդիմադիր պատգամավորին ամբիոնից:

Միջադեպից հետո հայտարարվեց ընդմիջում: