Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները կարող էին մեզ գերի վերցնել. Մհեր Արմենիային Շուռնուխից Գորիս ուղեկցել են խաղաղապահները

Սյունիքից Երևան ոտքվ եկող Մհեր Արմենիան ստիպված է եղել շարժման քայլերթը մի պահ դադարեցնել ու որոշ ճանապարհ անցնել մեքենայով։ Նրան ու գաղափարակիցներին ռուս խաղաղապահներն են ուղեկցել։ Այս մասին տեղեկացրել է «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդը ֆեյսբուքյան էջում։ Առաջնորդը նշել է, որ Շուռնուխից Գորիս ուղեկցում են խաղաղապահները, քանի որ ոտքով քայլելը կարող էր դիտվել որպես պրովոկացիա։

«Մենք այս հատվածը ստիպված ենք անցնել մեքենայով։ Մեզ ուղեկցում են սահմանապահները։ Այս տարածքը ունի խնդիրներ, ու չենք կարող ոտքով գնալ։ Դա բխում է առաջին հերթին մեր անվտանգությունից, որովհետև ադրբեջանցիները կարող են սադրանքների դիմել, մեզ գերի վերցնել, կամ մտքներով ինչ անցնի՝ անեն։ Այդ պատճառով մեզ հորդորեցին ռուս խաղաղապահները, ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները՝ ասելով, որ բացառվում է այդտեղով ոտքով անցնել։ Դա կարող է իրենց կողմից պրովոկացիա դիտվի»։

Երգիչը նշեց, որ Գորիսից կշարունակեն իրենց երթը։ Մհերը շնորհակալություն հայտնեց խաղաղապահներին՝ իրենց ուղեկցելու համար։

Ավելի վաղ հատնել էինք, որ «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ Մհեր Մեսրոպյանը հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Ոտքով գալիս է Երևան՝ պահանջելու կառավարության հրաժարականը։