Search
Close this search box.

Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ

Տաթև-Աղվանի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը;

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ հոկտեմբերի 24-ին այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ»,- նշել է փոխվարչապետը:

Սուրեն Պապիկյանը մանրամասնել է, որ ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ։