Search
Close this search box.

Մարդուց խլում են Հայրենիքն ու ասում՝ ապրիր. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

«Հա… դժվար ժամանակներ են: Մարդուց խլում են գույներն ու ասում են ապրիր …. խլում են Հայրենիքն ու ասում ապրիր… խլում են սիրտն ու ասում ապրիր…
կտրում են թևերն ու ասում՝ Թռիր:
Ու էսքանից հետո մենք միևնույն է ԿԱՆՔ, մոլորված ու խճճված, բայց կանք, անհնարին դժվար, բայց՝ կանք…
… գորշության մեջ մեր Գույները պահում ենք, անթև իրականության մեջ լայն բացված թևերով թռնում, տմարդի միջավայրում լապտերը ՎԱՌ պահած գտնում Մարդուն և վերջապես ի հեճուկս ԱՄԵՆԻ Ու ԲՈԼՈՐԻ՝ ապրում…

Հ.Գ. երբեք էլ հեշտ չի եղել ու հեշտ չի:
Ես չգիտեմ «հեշտ»-ը ոնց է լինում:
Երևի միայն հանձնվելը ու վերջին ուղու վերջին պահը միայն…
իսկ մինչև այդ ՝ #Ապրել ինչ էլ որ լինի»,- գրել է Նազենին։