Search
Close this search box.

«Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավորին պատահական չեն հիշել. նրան ձերբակալելը խորը արմատներ ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Աժ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին պատահական չեն հիշել, այլ նրան ձերբակալելը խորը արմատներ ունի: Երեկ ArmLur.am-ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել, ապա կալանավորման համար միջնորդություն է ներկայացրել դատարան ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի մասով:

ArmLur.am-ը գրել էր, թե ինչ քրեական գործի շրջանակներում է Քննչական կոմիտեն կալանավորման տանում Ջանիբեկ Հայրապետյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին:

Ըստ մեզ հասած լուրերի՝ Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից եւ պատճառել է ծանր մարմնական վասվածք: Ստացված տեղեկությունների համաձայն՝ նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:

Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել: Մինչ այդ ArmLur.am-ը այս դեպքի մասին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանից մեկնաբանություն էր խնդրել, եւ նա կտրականապես հերքել էր շարադրվածը:

Այս գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. գործով տուժող Վաղինակ Սահակյանը անցած տարի մահացել է: Ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա, սակայն նրան կալանավորել են: Պատճառը, ըստ իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի, այն է, որ Ջանիբեկ Հայրապետյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներքին կարգով աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի համար, եւ նրան որոշել են այսկերպ «պատժել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում