Search
Close this search box.

Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պահին նշված անձինք նույնպես հետազոտվում են:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին հիվանդանոցում են գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղափոխվածներից մեկը սպա է: Այս պահի դրությամբ 3-ն էլ տեղափոխվել են Մուրացանի հոսպիտալ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այդ պահին վիրավորին հետազորտում էին և հնարավոր է՝ նրան տեղափոխեին Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Կայքի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում էր ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: