Search
Close this search box.

Արշակ Կարապետյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ուսումնասիրում է խաղաղ զարգացմանը նպաստելու հնարավորությունները: