Search
Close this search box.

Ավտովթարի հետևանքով տուժած Մարալ Նաջարյանի առողջական վիճակի մասին

Ավտովթարի հետևանքով տուժած Մարալ Նաջարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրեն արդեն լավ է զգում ու մտահոգվելու կարիք չկա։

«Ես լավ եմ զգում, արդեն տանն եմ, մի մտահոգվեք»,- գրել է Նաջարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Մամուլի շենքի դիմաց՝ Արշակունյաց պողոտայում, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ մարդատար գազել:

«Գազելի» ուղևորներից են եղել մի քանի ամիս առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանահայ Մարալ Նաջարյանը և նրա քույրը:

Վթարից հետո քույրերը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն որևէ լուրջ վնասվածք չունեն: Հիվանդանոցում անհրաժեշտ բժշկական զննումն անցնելուց հետո քույրերը դուրս են գրվել։