Search
Close this search box.

18+. VIDEO. Առաջին լուսանկարները՝ ողբերգական վթարի վայրից

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, հայտնում են ԱՒՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։