Search
Close this search box.

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հնարավորություն կար կանգնեցնել պատերազմը. ինչ էին պնդում իրենց աթոռներին նստածները

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը հնարավորություն կար կանգնեցնել պատերազմը մեզ համար շատ ավելի լավ դիրքում, քան ունենք այսօր։ Սակայն որոշ քաղաքական ուժեր Հայաստանում և Արցախում դեմ էին նման որոշմանը, պնդելով, որ առաջադրված պայմաններն անընդունելի են հայկական կողմի համար, պնդելով, որ պետք է կռվել մինչև վերջ…
Պնդում էին, քանզի նստած էին «տաք» տեղերում՝ ՀՀ ԱԺ-ի բազկաթոռներին, Ստեփանակերտի նկուղներում և այլ։
Պնդում էին, քանզի որդիներին պատերազմից պահած էին, կամ «սկլադչի» դասավորած։ Պնդում էին, քազնի ընդհանրապես տեղյակ չէին տիրող վիճակից…

Իսկ գերագույն ղեկավարը չունեցավ այնքան կամք ու հեռատեսություն, որպեսզի անտեսի այդ կեղծ հայրենասերների բոլոր պնդումները՝ կանգնեցնի պատերազմը:

Արդյունքում այդ պատճառով ունեցանք ևս հազարավոր զոհեր, կորցրած տասնյակ բնակավայրեր և հայտնվեցինք շատ ավելի ծանր վիճակում:
Այսօր այն նույն պնդողները նորից ինչ-որ բաներ են պնդում…