Search
Close this search box.

Հայաստանում մարդիկ են իշխանության, որոնց հետ Ռուսաստանը լուրջ բաներ չի կարող խոսել. Ալեքսեյ Մարտինով

«Էրդողանը հատել է բոլոր կարմիր գծերը։ Նրա արած հայտարարությունը և անցած տարվա պատերազմում` Ադրբեջանին բացահայտ ամեն ինչով աջակցելը դրա մասին է վկայում։ Օրինակ` այս ընթացքում շատ տեղին կլիներ Ռուսաստան- Իրան-Հայաստան դաշինքը։ Բայց Հայաստանում ու՞մ հետ նոր դաշինք կազմես։

Ի՞նչ իշխանության հետ կազմես։ Ու՞մ հետ խոսես։ Ռուսաստանը իհարկե ունի խնդիրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց մյուս կողմից` Հայաստանում մարդիկ են իշխանության, որոնց հետ Ռուսաստանը լուրջ բաներ չի կարող խոսել, լուրջ հարցեր չի կարող քննարկել. Նրանք չափազանց անկախատեսելի և կասկածելի են։ Սրանից բացի` Հայաստանի իշխանությունը հայտարարում է թուրքերի հետ ինչ-որ «նոր էջեր» բացելու մասին. Այնպես որ` ամեն ինչ ավելի բարդ է, քան թվում է շատերին».

քաղաքագիտության դոկտոր Ալեքսեյ Մարտինով