Search
Close this search box.

Արցախի ևս 9 գյուղ կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ

Հայաստանի կառավարությունը չի հերքում, որ Արցախի ևս 9-ը գյուղ կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Կառավարության հետ հարց ու պատասխաններից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Փաշինյանին հիշեցրել էր, որ նոյեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 3 տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհով պետք է կառուցվի, իսկ այդ պարագայում մեծ է ռիսկը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնեն Քաշաթաղի շրջանի ևս 3 և Շուշիի ևս 6 բնակավայր: