Search
Close this search box.

Որտե՞ղ կհուղարկավորեն Վանո Սիրադեղյանին

Դեռևս հստակ չէ, թե որտեղ է հուղարկավորվելու Վանո Սիրադեղյանը: ArmLur.am-ը Սիրադեղյանի մերձավոր հարազատներից տեղեկացավ, որ մինչև այս պահը հայտնի չէ, թե որտեղ է հուղարկավորվելու Սիրադեղյանը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հստակ չէ՝ եթե նրա դիակը Հայաստան բերեն, ապա որտե՞ղ կհուղարկավորվի՝ հայրենի Կոթիում, թե՞ Երևանում:

Հիշեցնենք, որ կյանքի 75-րդ տարում հոկտեմբերի 15-ին մահացել է ՀՀ պետական, հասարակական ու գրական գործիչ Վանո Սիրադեղյանը: Նշենք, որ մահվան մասին ընտանիքի անդամներն էին հայտնել: Հավելենք նաև, որ հայտնի չէ նաև, թե որտեղ ու ինչի հետևանքով էր մահացել Վանո Սիրադեղյանը: