Search
Close this search box.

Գարիկ Սեփխանյանը` կեղծ պատվաստման իր գրառման մասին

Գարիկ Սեփխանյանը կեղծ պատվաստման իր գրառման մասին.

«Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասան Գարիկ Սեփխանյանը երեկ ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում հրապարակում էր արել, որտեղ հարցնում էր՝ ով կարող է իմանալ՝ որտե՞ղ են կեղծ պատվաստում անում մատչելի:

Դերասանի այս հրապարակումը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք ու քննարկման առիթ էր դարձել: Մինչդեռ Գարիկն ընդամենը կատակ է արել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա ասաց, որ դա ուղղակի հումոր է եղել: «Սարկազմով եմ դա գրել, մի՞ թե պարզ չէ»,- ծիծաղելով ասաց նա:

Գարիկը նաեւ նշեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել, որտեղ մարդիկ խնդրել են կեղծ պատվաստում անողի տեղ ասել. «Անկեղծ եմ ասում՝ երեւի մի 200 հատ նամակ եմ ստացել, ասում էին, որ իմանաք, մեզ էլ ասեք»:

Հարցին՝ գրառումից հետո իրավապահ մարմիններից արձագանք չի՞ ստացել, դերասանը կատակելով ասաց. «Դեռ չէ, եթե վաղը զանգեք, անհասանելի լինեմ, ուրեմն ԱԱԾ նկուղում եմ»:

Գարիկը նաեւ նշեց, որ դեռ չի պատվաստվել, սակայն առաջիկայում պատրաստվում է, որպեսզի ավելի պաշտպանված լինի: