Search
Close this search box.

Ոչ թե կաշառք, այլ աջակցություն. Շիրակի մարզպետը` ընտրություններից առաջ բսժանված փողի մասին

Մարզպետարանի կողմից աջակցություն տրամադրելը սովորական բան է։ Դա ՏԻՄ ընտրությունների հետ կապ չունի, բնականոն ու շարունակական գործընթաց է: Լրագրողներին այս մասին ասաց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը Գյումրիի ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը։

Նշենք, որ ընտրությունների նախաշեմին մարզպետարանը գումար է բաժանել է 48 ընտանիքի, որոնցից 42-ը Գյումրիից են:
Հարությունյանը նշեց, որ աջակցություն տրամադրելը սովորական գործընթաց է, և դա այս պահին շահարկելն անտեղի է: Նա շեշտեց, որ իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտրություններն անցնեն նորմալ և առանց խնդիրների:

«Ինձ առաջարկում եք բացառել մի բան, որի մասին չկա խոսակցություն»,-նշեց մարզպետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Դրան հաջորդած օրերին քաղաքապետի պաշտոնակատարը աշխատանքից ազատել էր հայեցողական պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց: